«Կարող ա՞ գիտեք Հանրապետականը վարկաբեկված ա, ձեր իմացած մյուս թիմերն էլ եսիմ ինչ են, թաքուն բան չկա ստեղ, մենք չենք էլ ամաչում, որ հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ», հայտարարել է հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը։
«ՉԻ» – Այն, որ հանրապետականները «սաղից լավ են զգում իրենց»՝ հասկանալի է։ Բայց վայթե միայն Շմայսի երջանկությունն է լիակատար, որովհետեւ համ իրեն լավ է զգում, համ էլ չի ամաչում։ Իսկ մյուսներն ամաչում են, ու դա մի տեսակ մթագնում է նրանց երջանկությունը։
Կամ գուցե մյուսներն ամաչում են, որ Շմայսի հետ նույն կուսակցության անդամնե՞ր են։ Շատ իզուր։ Չէ՞ որ նրանք իրենց լավ են զգում, որովհետեւ ՀՀԿ-ն իշխանություն է, իսկ ՀՀԿ-ն իշխանություն է ոչ թե բանաստեղծական հոգու տեր, ազնիվ հանրապետականների (երեւի այդպիսիք էլ կան), այլ հենց Շմայսի ու նրա նմանների շնորհիվ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում