Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նկատվում է դիվանագիտական ակտիվություն: Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, որն այցով գտնվում է Բաքվում:
Նրա խոսքով՝ երեկ Ադրբեջանի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:
Զալբերը նշել է, որ կարգավորման գործընթացում հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը:
«Այս իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը, ու չնայած բեկում դեռ չկա, մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,- ասել է պաշտոնյան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ