Նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անցյալ շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության համակարգի հիմքում դրվող նոր կոնցեպցիայի մասին. «Բանակաշինությունից անցնում ենք ազգ-բանակի կառուցման»։
«Ազգ-բանակը» նոր գաղափար չէ, դրա մասին դեռեւս երկու տարի առաջ խոսել են Հիմնադիր խորհրդարանն ու Ժիրայր Սեֆիլյանը։ 2014 թ. Հիմնադիր խորհրդարանը «Ազգ-բանակ հասարակական կոմիտե» ստեղծելու մասին մամուլի հաղորդագրություն տարածեց, որտեղ նաեւ բացատրել էր, թե ինչ է դրված ազգ-բանակ գաղափարի հիմքում։ «Ձեւավորել համազգային պաշտպանական ներուժը մոբիլիզացնելու եւ նրա արդյունավետ կիրառումն ապահովելու ունակ պաշտպանական համակարգ, իսկ պետության մյուս հաստատությունների գործունեությունը կառուցել դրա առանցքի շուրջ»։
Արդեն մանրամասն մշակված գաղափարը անցյալ շաբաթ ԱԺ ամբիոնից ներկայացրեց Վիգեն Սարգսյանը։ Ճիշտ է, Վարուժան Ավետիսյանը բանտից նոր նախարարին մեղադրեց իրենց գաղափարը խեղաթյուրելու մեջ, սակայն այս պահին դա չէ կարեւորը։ Կարեւորն այն է, որ Հիմնադիր խորհրդարանի գաղափարը վերագրվել է Սերժ Սարգսյանին եւ իրագործվում է նրա թիմի կողմից:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում