Գործարարներ էլ կան, որ վարչապետ Կարապետյանի արած հայտարարությունը ոչ թե սոսկ խոսք, այլ որպես գործողություն են ընկալում։ Եվրոպայից, Սիրիայից ու Չինաստանից արեւային համակարգերի կոմպոնենտներ եւ այլ սարքավորումներ ներկրող «Արփի Սոլար» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, օրինակ, տեսականորեն հնարավոր է համարում հայտարարության իսկությունը, եթե ռիսկի դիմողներ լինեն:
Գործարարը, որ ներկրումների հարցում երբեք խոչընդոտներ չի ունեցել, վարչարարական խնդիրների գրեթե չի բախվել, հայ իրականության մեջ մոնոպոլիա կոչվող երեւույթն ուռճացված է համարում։ Ըստ նրա՝ մոնոպոլիայի մասին ավելի շատ խոսվում է, քան կա իրականում։ «Խանգարելու, քցելու, բիզնեսը խլելու երեւույթը մեզանում մի քիչ ուռճացված է»,- ասաց՝ այդուհանդերձ չբացառելով որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ բենզինի ու շաքարավազի ներկրման, իսկ խեցգետնի դեպքում՝ նաեւ արտահանման մենիշխանությունը։
«Բայց եթե ամենաբարձր մակարդակով հայտարարություն է արվում՝ վստահեցնելով, թե նման խնդիր այլեւս չի լինի, դա նշանակում է, որ մենք էլ պետք է մեր վարքագծով ու ակտիվությամբ, այսինքն՝ կոնկրետ գործով, աջակցենք հայտարարությանը, որովհետեւ հնարավոր է վեց ամիս հետո այն որոշակի փոփոխության ենթարկվի։ Իսկ քանի դեռ հայտարարությունը հնչեցված է, պետք է առիթն օգտագործել եւ խոսքը կոնկրետ գործողության վերածել»։
Հարցին, թե ինքն արդյո՞ք կգնար մենաշնորհային դաշտում գտնվող ապրանքների ներկրման ռիսկին, գործարարը դրական պատասխան տվեց. «Եթե իմ բիզնեսում այդպիսի բաղադրիչ ունենայի, միանշանակ՝ կդիմեի ռիսկի»։
Կարդացեք նաև
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում