Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդի նիստը: Օրակարգում մի շարք հարցերի հետ համատեղ ընդգրկված էր հիմնադրամի տնօրենի ընտրության հարցը:
Հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ` հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ընտրվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը:
«Կարևորում եմ այս հիմնադրամի գործունեությունը և հետագա աշխատանքիս ընթացքում կփորձեմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, որոնք կբարձրացնեն հիմնադրամի հեղինակությունը և վառ կպահեն Առնո Բաբաջանյան երաժշտի, մարդու հիշատակը»,- իր խոսքում նշեց Գագիկ Մանասյանը:
Հիմնադրամի նորընտիր տնօրենի առաջին առաջարկը եղավ մեծ կոմպոզիտորի կիսանդրու տեղադրումը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում: Ըստ Գ. Մանասյանի` կիսանդրին Բաբաջանյանի ամենօրյա ներկայությունը կբերի համերգասրահում:
Կարդացեք նաև
Խորհրդի անդամների կողմից քննարկվեցին նաև հարցեր, որոնք կապված էին Առնո Բաբաջանյանի թանգարան բացելուն:
Հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստին մասնակցում էին Ա. Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներ` փոխնախագահ Էդվին Գևորգյանը, գլխավոր պրոդյուսեր`Արմեն Սարգսյանը և խորհրդի այլ անդամներ:
Հարգանքով՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Լրատվության և PR բաժին
Նելլի Ավետիսյան