Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ճեղքել է մոնոլիտը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 26,2016 10:52

Իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումների, նաև նախընտրական ներիշխանական խնդիրների համատեքստում ձևավորված է հարաբերությունների երկու առանց, որոնց վրա ճյուղավորվում են արդեն ներիշխանական մյուս զարգացումներն ու դիրքավորումները: Դրանք Սերժ Սարգսյան-ՀՀԿ և Սերժ Սարգսյան-կառավարություն առանցքներն են: Կառավարություն-ՀՀԿ առանցք, որքան էլ տարօրինակ է, գոյություն չունի, ինչն իհարկե աբսուրդ է զուտ խորհրդարանական կառավարման մոդելի տրամաբանության տեսանկյունից, եթե նույնիսկ այդ մոդելը գտնվում է ձևավորման-անցման շրջանում: Բայց այդպիսին է Հայաստանի ներիշխանական մոդելն իր տրամաբանությամբ, որը հասել է բավականին լուրջ ճգնաժամի, որը ռեսուրսային ճգնաժամն է:

Բոլորն են զգում ռեսուրսի կարիք, ռեսուրսային սղություն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Ավելին՝ Սարգսյանի համար սուղ է նաև ժամանակը, և եթե նա չօգտագործի այն իշխանությունն այնպես վերաձևելու համար, որ ստանա իր համար կառավարել և կանխատեսելի, վստահելի իշխանական մեծամասնություն, ապա կարող է ոչ միայն նախագահական պաշտոնը թողնելուց հետո մնալ «մայթեզրին», այլ կարող է նույնիսկ չհասցնել ավարտել իր նախագահական պաշտոնավարումը, և ՀՀԿ-ն կարող է խորհրդարանական ընտրություններից հետո պարզապես զոհաբերել նրան: Ներկայումս շատ է քննարկվում հարցը, թե ի՞նչ կարող է անել նոր կառավարությունը համակարգային փոփոխությունների, մենաշնորհների, օլիգոպոլիաների, կոռուպցիայի դեմ պայքարում:
Տեսականում բոլոր կառավարություններն էլ կարող են անել շատ բան, գործնականում էլ շատ բան հնարավոր է: Սակայն ամբողջ հարցը այն է, որ չկա ձևակերպված խնդիր, կամ ավելի շուտ այդ խնդիրը բացարձակապես առնչություն չունի վերը բերված հանրային և պետական խնդիրներին:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31