Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել տարածաշրջանային այցի արդյունքում

Հոկտեմբեր 26,2016 10:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն են տարածել, որը տեղադրված է կազմակերպության կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների, ինչպես նաև Հայաստանի նորանշանական պաշտպանության նախարարի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Այցի նպատակն էր քննարկել իրավիճակը ապրիլյան աննախադեպ լարվածությունից հետո և հստակեցնել դիրքորոշումները բանակցային գործընթացում:

«Հանդիպումների ընթացքում կողմերը հաստատել են, որ իրավիճակը տեղում շարունակում է մնալ հարաբերականորեն խաղաղ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի նկատմամբ հարգանքը շարունակվող բանակցությունների համար անհրաժեշտ հիմքն է, և կարևորել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիարժեք կատարումը:

Համանախագահները քննարկել են նաև ներկա աշխատանքային առաջարկները՝ հասնելու առարկայական բանակցությունների՝ հանուն տևական խաղաղության: Նախագահներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել կարգավորման գործընթացի առաջընթացի վերաբերյալ: Նախագահները նաև վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ, և օպերատիվ մանրամասները դեռ շարունակվում են քննարկվել»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ 2016թ. դեկտեմբերին՝ Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը, համանախագահները նախատեսում են հանդիպել երկու երկրների արտգործնախարարների հետ և քննարկել հնարավոր ամենավաղ ժամկետներում նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: «Բարձրագույն մակարդակով այդպիսի երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման գործընթացի առաջընթացի համար»,- ասվում է հայտարարության տեքստում:

Տարածաշրջան այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ «քննարկելու կազմակերպության աշխատանքները անհետ կորածների մասին տվյալների փոխանակման վերաբերյալ, մարդասիրական քայլ, որը համանախագահները լիակատար կերպով աջակցում են բոլոր մակարդակի հանդիպումների ժամանակ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31