Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, չի կարող ասել Լավրո՞վը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 26,2016 10:24

Ուրեմն, քանի դեռ հայ-թուրքական մերձեցման օրերին այդ գործի գլխին էր նորին մեծություն Ամերիկան, հայ արեւմտամետները մեռան Թուրքիան վարդագույն ներկայացնելով, իսկ երբ այսօր, ըստ իրենց, Լավրովը Թուրքիային հրավիրում է Ղարաբաղի հարցին միջամտելու, Թուրքիան վատն է, ռուսներն էլ ծախում են Ղարաբաղը։

Բավականին հետաքրքիր տրանսֆորմացիա են ապրել նաեւ նրանք, որոնք ժամանակին հայ-թուրքական պրոտոկոլներում նախապայմաններ ու վտանգներ չէին տեսնում։ Օրինակ, Շարմազանովը եւս դժգոհ է Լավրովից, ասում է, թե այդկերպ Լավրովը Թուրքիային հրավիրում է միջամտելու Ղարաբաղի հարցին։ Նա հանկարծ հասկացել է, որ Թուրքիան չի կարող Ղարաբաղի հարցում անաչառ լինել, քանի որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։

Ի՞նչ պատահեց, պարոն Շարմազանով, չէ՞ որ նույն միտքը՝ գրեթե նույն բառերով, հայտնել էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը պրոտոկոլները մեկնաբանելիս հատուկ ընդգծում էր, որ Թուրքիան կարող է դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում։ Ստացվում է, որ այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, չի կարող ասել Սերյոժա Լավրո՞վը։

Մեր կարծիքով՝ Սերգեյ Լավրովի եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունների միջեւ տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Խոսքը դրանց վտանգավորության աստիճանի մասին է։ Սերժ Սարգսյանի այն ժամանակվա հայտարարությունն առավել վտանգավոր էր, քանի որ ամրագրվում էր նաեւ խայտառակ փաստաթղթի ստորագրմամբ, մինչդեռ Լավրովի հայտարարությունն ընդամենը ռուս-թուրքական հարաբերությունների ներկա կարգավորման ընթացքը ստուգելու քաղաքական հնարք է։

Դեռ պետք է հասկանալ, թե Ռուսաստանն ինչպիսի պահվածք է ակնկալում Թուրքիայից Ղարաբաղի հարցում։ Ի վերջո, հարց է՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմի առկայությունն այս հարցում։ Եթե դա ձեռնտու լիներ, Ղարաբաղի հարցը վաղուց լուծված կլիներ հօգուտ Ադրբեջանի, մինչդեռ ողջ աշխարհն այսօր գործ ունի դե ֆակտո անկախ Ղարաբաղի հետ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31