«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանն ահազանգում է. այսօր լրանում է 3 ամիսը, ինչ Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ոտքի հրազենային վիրավորում, սակայն մինչ օրս չի վիրահատվել: «Որպես Հովհաննես Հարությունյանի պաշտպան, մտահոգված եմ վերջինիս կյանքի անվտանգությամբ: Ի դեպ, տեսակցության ժամանակ նկատել եմ, որ Հովհաննես Հարությունյանի վիրավոր ոտքի գույնը մգանում է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպանը:
Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանին կրկին դուրս են գրել ՀՀ ԱՆ «Էրեբունի» ԲԿ-ից՝ հայտարարելով, որ շուրջ մեկ ամիս պետք է սպասել առանց վիրահատության, սակայն մեկ ամիսը վաղուց լրացել է։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ