«Վերնիսաժում», որը հարյուրավոր մարդկանց համար ծառայում է որպես աշխատատեղ, արդեն քանի ամիս է՝ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ճիշտ է, հետնամասում եւ հարակից տարածքներում որոշ առեւտրականների տեղ հատկացվել է, որպեսզի նրանց բիզնեսը շատ չտուժի, բայց, շինաշխատանքներով պայմանավորված, քաղաքացիների հոսքը դեպի «Վերնիսաժ» կրճատվել է, ինչի հետեւանքով էլ կանգնողների գործերը վատացել են:
Առեւտրականները հույս ունեն, որ մինչեւ Նոր տարի շինարարությունն այստեղ կավարտվի, որպեսզի տուրիզմի սեզոնին կորցրած եկամուտները գոնե նախատոնական օրերին հետ բերեն: Շինարարությունը կատարվում է տարածքի վարձակալի միջոցներով, եւ եթե եղանակային պայմանները չխանգարեն, շինարարությունն այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կավարտվի:
«Առավոտ»
Կարդացեք նաև
25.10.2016