Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանդիպեմ Էդվարդ Նալբանդյանին, դեմքին էլ կասեմ, էդ ի՞նչ հայտարարություն է». Վահան Բաբախանյան

Հոկտեմբեր 25,2016 21:52

Սանկտ Պետերբուրգի «Հայկական ընկերակցություն» ՀԿ նախագահ, Վահան Բաբախանյանը դժգոհ է ՀՀ արտաքին քաղաքականությունից:

«Մեր քարոզչությունը պետք է ունենանք, տարածենք՝ Բաքվում, Սումգայիթում ադրբեջանցիների կողմից եղել է ցեղասպանություն: Եվ եղել է ոչ միայն 1988-ին Բաքվում, Սումգայիթում, այլեւ ե՛ւ 1918-ին, եւ 20-ին եւ այլն: Դա պետք է ասվի»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պարոն Բաբախանյանը:

Ըստ նրա, ադրբեջանցիների կողմից եղել է ցեղասպանություն ու նույն քաղաքականությունը շարունակվում է, բայց. «Մենք չենք օգտագործում ցեղասպանություն բառը, օգտագործում ենք կոնֆլիկտ բառը, բայց ի՞նչ կոնֆլիկտ, կոնֆլիկտը նշանակում է սիմետրիա: Պարոն Նալբանդյանի հետ լռած ենք, ՌԴ-ում էլ գործում է` «Նե նաշի, նե վաշի» սկզբունքը, զենքը կտան սրան, հետո նրան, եւ այդպես մուկ ու կատու խաղ է գնում քսանհինգ տարի: Կոնֆլիկտ չկա, մենք՝ հայերս, մեր հարցերը լուծել ենք, մենք կոնֆլիկտ չունենք: Ադրբեջանում կոնֆլիկտ ունեն, որովհետեւ ագրեսորն են, կրակում են ամեն օր, ամեն ժամ: ՌԴ-ում 145 միլիոն ժողովուրդ կա, բայց պատկերացում չունեն, որ ադրբեջանցիների դիակները գնում են ամեն ժամ, ամեն օր, որովհետեւ մեր քարոզչությունը չի տեղեկացնում ռուսներին, մենք թույլ ենք, բերան չենք բացում»:

noyan-tapan

Պարոն Բաբախանյանի խոսքով, սուտ են հայտարարությունները, թե դեսպանատունը կամ սփյուռքի նախարարությունը լավ է աշխատում. «Սուտ է, մենք չկանք, սուբյեկտ չենք: Ադրբեջանցիներին ՌԴ-ն ոչ միայն զենք չպետք է տա, այլեւ ՄԱԿ-ում ուրիշ երկրներին ասի, որ ոչ մի երկիր զենք չտա, որովհետեւ ցեղասպանող ազգ են, նույնն է՝եթե Հիտլերին զենք տան: Բայց մեր քաղաքականությունն էլ դատապարտող չէ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է՝ մենք հիացած չենք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, էդ է ինչ է նշանակում հիացած չենք, եթե հանդիպեմ իրեն դեմքին էլ կասեմ, էդ ինչ հայտարարություն է ու դա՞ է մեր քաղաքականությունը:

Եթե իր տղան սահմանին լիներ, ինքը կասե՞ր՝ հիացած չենք կամ նման բառակապակցություն կօգտագործե՞ր: Թող երկու ժամ սահմանին կանգնի, հետո ասի՝ հիացած չենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31