Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները դեմ խոսում են, կողմ քվեարկում. Խաչատուր Քոքոբելյան

Հոկտեմբեր 25,2016 20:00

«Միանշանակ համաձայն եմ Շարմազանովի գնահատականի հետ: Չեմ կարող այլ բան ասել, որովհետեւ ես գտել եմ եւ գտնում եմ, որ այսօր այս իրավիճակի պատասխանատվությունը նույնչափ կիսում է ընդդիմությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը օրերս ԱԺ նիստում ընդդիմությանը նետեց, թե ինչպես են մի բան խոսում, մեկ այլ կերպ քվեարկում. «Մեր խմբակցությունից 6 հոգի բացակայում էր, Տիգրան Մուկուչյանը ստացավ 98 ձայն, 32 ձայնը էդ որտեղի՞ց: Գլխավոր դատախազ ենք ընտրել տարիներ առաջ՝ Գեւորգ Կոստանյան, բոլոր խմբակցություններն ասում էին, որ իրենք դեմ են, 3 դեմ ձայն ստացավ»:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքերով՝ «Թող ոչ ոք չվիրավորվի, բայց վերջապես մեր ընդդիմադիր գործիչները պետք է պատկերացնեն, որ ինչպես իշխանությունն է ընտրվում, ընդդիմությունն էլ է ժողովրդի կողմից ընտրվում: Եվ այդ ընտրված ընդդիմությունը պարտավոր է իր գործառույթի մեջ լինել: Բայց բազմիցս ականատեսն ենք լինում հակառակ գործընթացների: Դրանից հետո տարբեր ապացույցներ են բերում, հիմնավորումներ, թե ինչու ով ինչպես քվեարկեց»:

ԲՀԿ-ականները Տիգրան Մուկուչյանին կողմ քվեարկելը բացատրում էին այսպես՝ Տիգրան Մուկուչյանի տեղն ով ուզում է լինի՝ ընտրությունների արդյունքները նրանով չեն պայմանավորված: Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց. «Այդ դեպքում կարելի էր չունենալ ԿԸՀ նախագահ: Կարեւորագույն քվեարկությունները, որ ԱԺ-ում լինում են, մենք, ցավոք, բազմիցս ականատես ենք լինում դեպքերի, որ դեմ խոսում են, կողմ քվեարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31