Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում մասնակիցների թիվը նվազել է

Հոկտեմբեր 25,2016 19:15

«Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Արդյունքներով ձեւավորվելու է ազգային հավաքականի հիմնական կազմը, որը կսկսի նախապատրաստվել դեկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այսօր մրցագորգ մտան չորս քաշային կարգերի ըմբիշները, որոնց քանակը մի փոքր էր գերազանցում 40-ը: Մասնակցության սակավությունը, հասկանալի է, չէր կարող չմտահոգել հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին:

Ըստ քաշային կարգերի, հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին. 61կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Խաչատուր Պապիկյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 125 կգ՝ Լեւոն Բերիանիձե:

Վաղը պայքարը կշարունակեն 57, 66, 74, 97 կգ քաշայինները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31