Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարճաժամկետ ցավազրկումների շրջան»` ընտրություններին ընդառաջ

Հոկտեմբեր 25,2016 18:50

«Կլինի կարճաժամկետ ցավազրկումների շրջան»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Տիկին Սեդրակյանը, հիշեցնելով, որ ՀՀ-ում նախընտրական շրջան է, վստահեցրեց, որ երկրում կոսմետիկ շտկումներ են արվում. «Հայաստանում չի եղել կառավարություն, որը չի եկել իբրև բարեփոխիչ: Երբ խոսում ենք հասարակության սպասումների փլուզման մասին, ապա ընդունենք, որ դա Հայաստանում հին ու բարի ավանդույթ է: Դա անում են կոսմետիկ, անձնական բարեփոխումներ կատարելու և հասարակության դժգոհությունը մեղմելու միջոցով:

Վստահեցնելով, որ տնտեսական ամենահզոր վերլուծության տրամաբանությունը սպառողի տրամաբանությունն է` տիկին Սեդրակյանը փաստեց, թե հասարակության աչքի առաջ է եկամուտների անկումը, գների աճը, տնտեսական հնարավորությունների նեղացումը. «Մեր հասարակությունը բաղկացած է շարքային սպառողներից` ոչ էլիտար գերիշխող դիրք ունեցողներից: Ինչպես ասում են` как корабль назовешь так он и поплывет : Այսինքն` ուզում է լինի մոնոպոլիա, ուզում է գերիշխող դիրք, ի՞նչ տարբերություն  կա դրանց միջև»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ում առաջարկություններն ընդգրկված են ՀՀ կառավարության ծրագրում, փաստեց, որ անգամ, եթե խորհրդարանական ընտրություններից հետո նույն  կառավարությունը նույն մարդկանցով ու ձևաչափով նորից պաշտոնավարումը շարունակի, ըստ Սահմանադրության` նորից պիտի ծրագիր ներկայացնի ու հաստատի:

Հարցին` հնարավո՞ր է վեց ամսում լուրջ փոփոխություններ կատարել, քանի որ այս կառավարությունն ունի ընդամենը կես տարի ժամանակ, պարոն Այվազյանը հավաստիացրեց. «Վեց ամսում կարելի է շատ լուրջ բաներ փոխել: Առաջին հարցը` հասարակության մեջ մոտեցման փոփոխությունն է: Կան դրական սպասումներ, բայց եթե բարեփոխումներ անում ես, դրանք անխտիր բոլոր ոլորտներում պիտի արվեն»:

Եթե կառավարության ծրագիրը Վարդան Այվազյանը համարում է «բարիք ստեղծող անձի պաշտպանության համար» նպաստող ծրագիր, ապա ըստ Անուշ Սեդրակյանի, թեև ծրագիրը «բացահայտումային» է ու գուցե նպաստի հասարակական դժգոհության նվազմանը, բայց հազիվ թե տեսանելի են բարեփոխումները: Նրա համոզմամբ`սոցիալական այս բարձիկները կաշխատեն մինչև ընտրություններ»:

Ներդրումային ֆոնդի կամ հիմնադրամի ստեղծումը ևս տիկին Սեդրակյանն առանձնապես դրական չի համարում` վստահեցնելով, թե  ներդրումներ բերելու համար պետք չէ նոր հիմնադրամ ստեղծել, պետք է ներդրումային միջավայրը բարելավել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31