Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ունիկալ երկիր է, որը ստեղծեց միություն, որը սահմանակից չէ ընդհանուր սահմանին». Վլադիմիր Սավչենկո

Հոկտեմբեր 25,2016 18:35

ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոյի գնահատմամբ, Հայաստանը միակ պետությունն է, որ մտավ Եվրազես՝ չունենալով ընդհանուր սահման միության անդամ պետություններից եւ ոչ մեկի հետ:

«Հայաստանը ԱՊՀ տարածքում միակ երկիրն է, որը չնայած բազմաթիվ խնդիրների, լինելով Եվրազեսի անդամ չունի ընդհանուր սահմաններ: Այսօր կան խնդիրներ, ու մենք հույս ունենք, որ Եվրազեսում Հայաստանի ներկայացուցիչը կլուծի Հայաստանից Ռուսաստան ապրանքների անարգել տեղափոխման տեխնիկական հարցը: Հայաստանը ունիկալ երկիր է, որը ստեղծեց միություն, որը սահմանակից չէ ընդհանուր սահմանին»- այսօր «Սպուտնիկ-Արմենիա» ակումբում տեսակամուրջի ժամանակ ասաց պարոն Սավչենկոն:

Ըստ նրա, Հայաստանի տնտեսությունում, Եվրազես մտնելուց հետո, նկատվում են դրական զարգացումներ, աճել է ապրանքաշրջանառությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Մինսկում կանցկացվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Միջոցառմանը կքննարկվեն ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խնդիրներն ու նպատակները, որոնք ընդգրկված են Կառավարության ղեկավարների խորհրդի օրակարգում։

Պարոն Սավչենկոյի խոսքով, մոտակա ժամանակահատվածում Հայաստանում կանցկացվի բիզնես ձեռներեցների ֆորում, ինչի շրջանակներում կքննարկվի արտադրանքի կեղծման հարցը:

Բանախոսը նաեւ նկատեց, որ Հայաստանը ԱՊՀ երկրների հետ համագործակցելու է նաեւ ապրանքների կեղծման խնդրի լուծման հարցում, ըստ նրա, ենթադրվում է, որ համապատասխան գործողությունների համաձայնագիրը կկնքվի Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կուշնիրենկոն էլ հավելեց, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի իր ընտրության հարցում եւ ինքն է որոշում՝ ինչ համաձայնագիր ստորագրի. «Ակնհայտ է, որ Հայաստանը ծրագրում է ստորագրել համաձայնագիր հանքարդյունաբերության ոլորտում համագործակցելու վերաբերյալ եւ մասնակցել արտադրանքի կեղծման պայքարում, մասնավորապես բույսերի կարանտինի ոլորտում»:

Նա նաեւ նկատեց, որ նախատեսված համագործակցությունը ապացուցում է, որ Հայաստանը հետաքրքիր է ԱՊՀ երկրների համար եւ ճիշտ հակառակը, Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ երկրներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31