Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը այցով մեկնել է Բաքու, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է contact.az-ը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերի զրույցի հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք կարծիքներ են փոխանակել հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական դերակատարության վերաբերյալ:
Հիշեցնենք, ավելի վաղ Զալբերը Երևանում հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ