«Մենք Հայաստանում խոր ճգնաժամի առաջ ենք կանգնած»,- հոկտեմբերի 25-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա նշեց, որ միայն 2016 թվականին արտաքին ռազմաքաղաքական խնդիրների բախվեցինք՝ ըստ էության, փլուզվեց անվտանգության համակարգը, որը 1990-ական թվականների սերունդի զոհերի գնով ստեղծվեց. «Ներքաղաքական դաշտում այս ընդվզումները ուղղակի սարսափելու տեղիք են տալիս: Ըստ էության, մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ: «Սասնա ծռերի» դրսեւորումը ես այլ կերպ չեմ կարող բնութագրել»:
Բագրատ Ասատրյանը ընդգծեց, որ հայ ազգի ներկայացուցիչները երբեք այսքան վատ չեն ապրել, քան 2016 թվականին. «Ես պնդում եմ, որ երբեք հայը այսքան թշվառ չի եղել: Դրա արդյունքը տարեկան մինչեւ 2 տոկոս արտագաղթն է: Այս տեմպերով Հայաստանից էլ բան չի մնալու»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ