Լրահոս
Օրվա լրահոսը

Իվան Վոլինկինը՝ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2016 17:59

Հոկտեմբերի 26-28-ը «Երեւան Էքսպո»-ում անցկացվելու է «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը եւ երեւանյան բիզնես-ֆորումը: Այս էքսպոն արդեն 7-րդ տարին է անցկացվում, որն իրականացվում է Ռուսաստանի տնտեսական զարգացման, արտաքին գործերի եւ այլ  գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ:

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովն ասաց՝ այս տարի Իրանն էլ է ցանկություն հայտնել մասնակցել ցուցահանդեսին: Վարդանովը վստահեցրեց, որ ցուցահանդեսը տարեցտարի ընդլայնվում է. մասնակցում են ձեռնարկություններ Սիրիայից, Իրանից, Բելառուսից, այն դառնում է տարածաշրջանային ցուցահանդես, եւ այս առումով Հայաստանը շահեկան վիճակում է:

Ասուլիսին ներկա Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ ինչպե՞ս կազդի այս ցուցահանդեսը հայ-ռուսական առեւտրաշրջանառության ծավալների խթանմանը, հաշվի առնելով, որ առեւտրաշրջանառությունը աճում է ոչ այնքան էլ արագ տեմպերով: Այս հարցն ակնհայտորեն դուր եկավ պարոն Վոլինկինին, քանի որ նա գրեթե կրկնեց այն, ինչ ՌԴ նախագահն էր ասել՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո մեր ՀՀ ՀՆԱ-ն  աճել է:

Պարոն Վոլինկինի խոսքերով՝ «Հիանալի հարց է, իրականում առեւտրաշրջանառությունն ավելանում է, պարզապես ռուսական ռուբլու ինֆլյացիան խոչընդոտել է հասնել այն մակարդակին, որը նախկինում ունեինք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլինկինն ասաց, որ ԵԱՏՄ շատ գրավիչ է շատ երկրների համար, աշխարհի շատ երկրներ արդեն հայտ են ներկայացրել համագործակցելու միության հետ, այդ թվում նաեւ Իրանը:

Aravot.am-ի այն հարցին՝ ո՞ր երկրներն են հայտ ներկայացրել համագործակցելու ԵԱՏՄ-ի հետ, եւ արդյոք հնարավոր է Ադրբեջանի անդամակցությունը այս միությանը, քանի որ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում,որ Ռուսաստանն այդ ուղղությամբ աշխատում է, պարոն Վոլինկինն ասաց, որ միությանը կարող են անդամակցել այն երկրները, որոնք ցանկություն են հայտնում, իսկ Ադրբեջանը նման ցանկություն չի հայտնել:

Ապա պարոն դեսպանը թվարկեց այն երկրները, որոնք ցանկանում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ. Օրինակ՝ Վիետնամը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Կամբոջան, Իսրայելը, Մոնղոլիան, Հարավային Կորեան, բայց խոսքը ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու մասին է:

Մանրամասն՝ տեսանյութում

  Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31