Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալիք ընտրությունները չլմփոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2016 17:55

Հիմա մեզ դեֆոլտ սպառնո՞ւմ է, թե՞ չէ: Պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ վերջին օրերին այս հարցի մասին չի խոսել միայն սպորտի նախարարությունը:

Թեւան Պողոսյանը համոզված է, որ ՀՀ-ին հիմա դեֆոլտ է սպառնում, բայց ոչ թե այն դեֆոլտը, որը իրար հերթ չտալով հերքում էին պետական մարմինները, այսինքն՝ խոսքը պետության անվճարունակության մասին չէ, այդ հարցում նա հանգիստ է: Խոսքը հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու դեֆոլտի մասին է. «Ի վերջո պետության ֆինանսական կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, որտեղ աշխատում է իրոք փայլուն թիմ։ Ինստիտուցիոնալ կայացման առումով մի երկու տասնամյակ հետ մնացած կառավարության կառույցները որքան էլ համը հանեն, միևնույն է, Կենտրոնական բանկը գտնելու է վիճակը փրկելու բանալին. այդ հարցում ես կասկած չունեմ»:

Ըստ Թեւան Պողոսյանի, այնքան երազ պատմեցին պուպուշ երկիր կառուցելու մասին, որ մարդկանց մեռած հույսերը կամաց-կամաց արթնացան: Մարդիկ գալիք ընտրություններից ակնկալիքներ ունեն, հեքիաթ են ակնկալում: Բայց Վանաձորի ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ «գալիք ընտրությունները չլմփոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին»:

Թեւան Պողոսյանի խոսքերով՝ «Վարչապետը 2 օր առաջ հրապարակավ պնդում էր, որ կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա, ի՜նչ նոր Սահմանադրություն, ի՜նչ խորհրդարանական կառավարում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31