Ռուսաստանին պատժամիջոցներով չես վախեցնի. Այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Արեւմուտքը նոր պատժամիջոցներ կիրառելու մտադրություն ունի ՌԴ-ի նկատմամբ, ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ:
Պարոն Վոլինկինի խոսքերով՝ «Գիտեք, սանկցիաներով մեզ չեն վախեցնի: Մի կողմից, այո, նոր պատժամիջոցներ են դրվում, մյուս կողմից էլ դա խթան է ռուսական արտադրողների համար զարգացնելու այն ուղղությունները, որոնք ներկայումս փակվում են արեւմտյան երկրների արտադրանքներով»:
Պարոն դեսպանն ասաց, որ պատժամիջոցների կիրառման դեպքում, Հայաստանից հսկայական ծավալի գյուղմթերքներ են ներմուծվել Ռուսաստան: Ըստ դեսպանի, Մոսկվայում ինքը նկատել է, թե որքան են աճել հայկական գյուղմթերքների խանութները, ՌԴ-ում հայկական մսամթերքի, կաթնամթերքի ներմուծումն ավելացել է, հայկական պանրի ներմուծումը 7-8 անգամ է ավելացել.«Այնպես որ, պատժամիջոցը՝ պատժամիջոց, բայց մենք սերտորեն համագործակցում ենք, եւ միշտ իրար ուս ուսի ենք տալիս: Հայկական արտադրանքը միշտ փրկել է, իսկ Արեւմուտքն ինքը թող մտածի, թե ինչպես է հետո շուկա գտնելու»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ