2016 թվականի հոկտեմբերի 24-ին, Երևանում «Միացյալ Արմենիա» («Ամարաս 5165») կազմակերպության նախաձեռնությամբ (Արթուր Ալեքսանյան, Ազատ Արշակյան, Նինա Հովնանյան, Արամ Ավետիսյան) տեղի ունեցավ` «Արդարություն Հայաստանում», «Հոգևոր Հայաստան», քաղաքացիական նախաձեռնությունների և «Ազգային Գվարդիա» հիմնադրամի ներկայացուցիչների Հրանտ Թոխատյանի, Վարդան Խաչատրյանի, Արեգ Նազարյանի, Արշակ Զաքարյանի, հանդիպումը:
Օրակարգում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված վտանգավոր զարգացումները, ինչպես և հարակից երկրներում ընթացող սպառնալից գործընթացները: Գնահատելով ստեղծված իրավիճակը, ներկաները միակարծիք էին, որ երկիրը զարգացման ուղի վերադարձնելու և նշված մարտահրավերները չեզոքացնելու համար անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայ ազգի բոլոր հատվածների նույն թիրախին միտված միասնական գործունեությունը: Մասնակիցները փաստեցին, որ նշվածը կյանքի կոչելու համար անհրաժեշտ քայլերից են մասնակից կազմակերպությունների համատեղ աշխատանքը և Սփյուռքի հայկական կառույցների ինստիտուցիոնալ նոր մակարդակի ձևավորումը:
Որոշվեց հետագա հանդիպումների ընթացքում մշակել համատեղ գործունեության ծրագիր և իրականացվելիք քայլերի ու միջոցառումների ժամանակացույց:
Մամլո հաղորդագրություն