Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգի: Այս մասին գրում է T-online.de լրատվական պորտալը:
Միջոցառումը տեղի կունենա Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունում: Համերգին հրավիրված են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին:
Ըստ կայքի՝ հրավիրատոմսում նշվում է, որ համերգը «կնվիրվի հայկական և թուրքական անցյալի վերքերին»: Մասնավորապես, կհնչի ստեղծագործություն՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը: Բացի այդ, նախատեսվում է հիմնել «հայ-թուրք-գերմանական բարեկամության ընկերակցություն»:
Գերմանիայի արտգործնախարարությունում հրաժարվել են այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ: Չի հաղորդվում նաև՝ արդյոք թուրք պաշտոնյաները ընդունե՞լ են հրավերը, թե՝ ոչ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ