Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մեժլումյան. «Արդեն հիմնավորվում է, որ Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է»

Հոկտեմբեր 25,2016 17:22

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 24-ին քննել էր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով բողոքը, իսկ երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին հրապարակեց գործով որոշումը:

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է ե՛ւ կալանքի երկարացման մասով բողոքը, ե՛ւ գրավ կիրառելու:

«Երեկ երեք ինտերնետային հեռուստաընկերության տեսանյութերն էինք ուսումնասիրում, որտեղից որ երեւաց այն, ինչում մեղադրում են, նման բան տեղի չի ունեցել, եւ ոստիկաններն են հարձակվել: Այսինքն՝ ժողովուրդը կանգնած, բացահայտված սադրիչներ կային, մեկ էլ՝ ոստիկանները ինչ-որ պահի Արմեն Մարտիրոսյանին ներս են մտցնում իրենց շարքերը, բերման ենթարկում»,- ասաց նա:

karen-mejlumyan

Կարեն Մեժլումյանը նշեց, որ մեղադրական կողմը դատական նիստի ընթացքում չի կարողացել որեւէ փաստ ներկայացնել, որ Անդրիաս Ղուկասյանը կխուսափի: Նա ընդգծեց, որ ընդհանրապես հիմնավոր կասկած չկա:

Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է բողոքարկել որոշումը, Կարեն Մեժլումյանը պատասխանեց, որ ոչ միայն բողոքարկելու է որոշումը, այլ նաեւ մամուլի ասուլիսով հանդես կգա. «Ամեն կերպ արդեն հիմնավորվում է, որ Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ է: Ի դեպ, առաջին ատյանի դատարանում այդ հարցը բարձրացրել ենք, ասել էինք՝ մի փաստաթուղթ ցույց տվեք, որը ողջամտորեն ենթադրել է տալիս, որ կխուսափի: Ոչ մի բան չկարողացան նշել, դատարանն էլ ստիպված քաղաքական դրդապատճառներով որոշումը հիմնավորեց ընդամենը արարքի ծանրությամբ: Ինչը ե՛ւ մեր Վճռաբեկ դատարանի որոշմամբ, ե՛ւ Եվրոպական դատարանի, միանշանակ արգելվում է: Միայն արարքի ծանրությունը չի կարող կալանքի ժամկետի ծանրությունը երկարացնելու հիմք դառնա, իսկ այստեղ մարդիկ դրեցին:

Մյուս մեղադրյալները այսօր կարողանում են հանրապետությունից բացակայել, վարույթ իրականացնող մարմինը այդ թույլտվությունը տալիս է, անձնագրերը վերադարձնում է: Այդպես էլ պետք է լինի, եւ ոչ միայն այդպես պետք է լինի, այլ այդ տղաների մեղադրանքները ոչ մի հիմք չունեն: Իսկ Անդրիասին կալանքի տակ են պահում, եւ նաեւ Դավիթ Հովհաննիսյանին, այսինքն՝ «Ոտքի Հայաստանի» հետ կապված կարծես թե քաղաքական պատվեր կա»:

Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նկատի ունենալով որ, նոյնանման հանգամանքների պատճառով նախադատական կալանքի ենթարկված այլ անձեր այդ կալանքից ազատ արձակվեցան, իրոք դժվար է հասկանալ թէ ինչու այս մարդը տակավին այդ կալանքի տակ է գտնվում:

    Ասի ըսած,
    սա «քաղբանտարկյալի» գոռում-գոչումներն ալ՝ տպաւորիչ են միայն… զանոնք պոռացողների համար:

    Սեպենք որ Հայաստանում կան «քաղբանտարկյալներ»… Այդպէս չէ (քանզի բանտում, քաղաքականութեան կապված նիւթերով, մէկը չկա, որ ոչ մի կապ չի ունեցել որեւէ անօրէնության հետ. մինչ հաւանաբար կան, ոչ-քաղաքական ոլորտում), սակայն, ենթադրենք որ լաւ, կան եղեր «քաղբանտարկյալներ»…

    բա հետո՞…
    so what ?!

    Միջազգային Համայնքի հետ խնդի՞ր ենք ունենալու…

    Երկու կողմի հարեւան երկիրներում սուլթանները, Մարդկային տարրական Իրաւունքների դէմ, տեւաբար եւ մասսայական կերպով, անում են ի՜նչ որ ուզում են, որեւէ մէկը որեւէ բան անո՞ւմ է… Ընդհակառակն, աշխարհը խոնարհում է անոնց առջեւ: Դեռ չխօսելու համար երրորդ հարեւանին մասին, որ հիւլէական ռումբի սպառնալիքներով խաղում է նոյն Միջազգային Համայնքի հետ:

    Այս ամէնի մէջ, ընդհանուր պատկերում՝ աննշան Հայաստանում մի քանի աննշան «քաղբանտարկյալներ», նոյնիսկ եթէ սեպենք որ կան, մեծ խնդի՞ր մըն են, իբր թէ, իշխանութեան համար… Նկատի ունենալով մանաւանդ մնացեալ խնդիրները…

    Let’s put things in perspective, ինչպէս կ’ըսեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31