«Արդեն քանի ամիս է` Գեւորգը ծնկի խնդիր ունի՝ ծունկն է ցավում, եւ առայժմ ոչ մի հետազոտություն չի արվել»,- հոկտեմբերի 25-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստից հետո ասաց նրա մայրը՝ Շուշան Բերբերյանը:
Նա հավելեց, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պատասխան են ստացել, որ այդ հարցը կլուծեն փաստաբանի հետ. «Փաստաբանն ասաց, որ շատ-շատ տեղեր է դիմել, մինչեւ հիմա ոչ մի պատասխան չունենք: Ծունկը ցավում է, հետազոտություններ չենք արել, որ իմանանք ինչ անել, որ դիմենք որեւէ բժշկի ճիշտ բուժում ստանա: Դեղեր օգտագործում է, բայց դեղերը չեն օգնում: Մենք թույլատրված դեղերը տանում ենք»:
Շուշան Բերբերյանը համարում է, որ իր որդին արդեն 10 ամիս անհիմն կալանավորված է. «Ինքն անմեղ է, անընդհատ վկայություններից է դա երեւում: Մի խոսքով՝ առայժմ ես նման վիճակի հիմքերը չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
մայրիկ ջան, ցաւդ տանեմ, դու փառք տուր Աստուծո որ այսպէս է, որ ամիսներէ ի վեր, բանտումն է քո տղեն,
այլապէս, Յուլիսի արիւնահեղության առիթով,
նա օրինական շատ աւելի վատ վիճակի էր մատնվելու…
նոյնիսկ ոչ միայն օրինական, նկատի ունենալով իր խառնվածքը…
(ինչ ել շնորհքով տիկին է…
որքան դժվար բան է ծնողք լինելը, այս դարաշրջանին… )