Հայաստանում ՌԴ դեսպանը մեկնաբանում է Թուրքիայի՝ ղարաբաղյան խնդրում ակտիվ դերակատարություն ունենալու փորձերը
Aravot.am-ն այսօր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիան ձգտում է ակտիվ դերակատարություն ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում, եւ կարծես թե Ռուսաստանն էլ դեմ չէ դրան:
Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Վոլինկինն ասաց՝ «Թուրքիան Մինսկի խմբի համանախագահ չէ, եւ ես չեմ լսել նրա՝ համանախագահների կազմ մտնելու ցանկության մասին: ԼՂՀ խնդրի կարգավորմամբ զբաղվում են Մինսկի խմբի համանախագահները, եւ այս ձեւաչափը ոչ ոք չի փոփոխում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ