Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» 4 անդամները Գեւորգ Սաֆարյանի գործով որպես վկա կհրավիրվեն դատարան

Հոկտեմբեր 25,2016 16:33

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 25-ին շարունակվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր գործով վկա Կարեն Հովհաննիսյանը, սակայն դատարանը հայտարարեց, որ նրա ներկայությունը ապահովել չի հաջողվել:

Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ վկան շարունակում է աշխատել նույն վայրում եւ ոստիկանությունը կարող է նրան գտնել: Դատարանը հայտարարեց, որ կկրկնի բերման ենթարկելու պահանջը:

Գեւորգ Սաֆարյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ հետագայում՝ վկաների ցուցմունք տալուց հետո, նոր ցուցմունք կտա:

Դատարանը ներկայացրեց պաշտպանական կողմի վկաներին, որոնց շարքում են նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները՝ Սերգեյ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Վարուժան Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանը, նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը, Հովհաննես Ղազարյանը: Նաեւ գործով վկաներ են Վահագն Ղումաշյանը, Վահրամ Պետրոսյանը, Աղասի Ավակիմյանը, Սուսաննա Սիմոնյանը, Գարեգին Չուգասզյանը, Սեւակ Մանուկյանը, Արմեն Միքայելյանը:

Դատարանը հայտարարեց, որ վարույթ իրականացնող մարմնին տեղյակ կպահի եւ վկաները, այդ թվում նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, կհրավիրեն հարցաքննության:

Դատարանում ներկա էր նաեւ գործով վկա Վահրամ Պետրոսյանը, Տիգրան Հայրապետյանը առաջարկեց հարցաքննել նրան, սակայն դատախազը ժամանակ խնդրեց նախապատրաստվելու համար:

Դատարանը որոշեց նման հնարավորություն տալ դատախազին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կատարելու համար:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ահա մի այլ «փայլուն» մտահղացում, պաշտպան փաստաբանին կողմէ… (այս մէկ հատը մանաւանդ բավականին զբաղ է վերջերս… անուշ լինի՜…)

    դատական գործընթացում, դատաւորի մտքում՝ վկայի մը հաւատալիության մակարդակը (credibility) ամենահիմնական չափանիշն է

    իսկ ի՞նչ է լինելու այդ մակարդակը, երբ վկան մարդասպանական արարքի մը հեղինակն է կամ մեղսակիցը (որ ի դէպ նոյն բանն է, ըստ Օրէնքի)…

    նաեւ, որքան խելացի բան է, դատական գործընթացում, այս ամբաստանյալի պարագան այսպէսով կապել Յուլիսի արիւնահեղ արարքի դերակատարներուն…

    պաշտպան կողմը փաստօրէն ուզում է միայն դատարանը թատերասրահի վերածել, այդտեղ շոու սարքել, Յուլիսի ոճրագործութեան հետապնդած նպատակները շարունակելու ցաւալի միտունով

    տղուն խեղճ ծնողքն ալ սպասում է որ ան տուն վերադառնա…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31