Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակներում շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներ: Ստեփանակերտի և Մարտակերտի քաղաքապետարաններին փոխանցվել են հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված անվասայլակներ և անհրաժեշտ այլ պարագաներ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն