Լրահոս
Օրվա լրահոսը

Սիդնեյի հայկական հեռուստատեսությունն այլեւս չի գործում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2016 15:51

Մամուլի ազգային ակումբը «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին հյուրընկալել էր սփյուռքահայ լրատվամիջոցների խմբագիրների: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ:

Սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը կարեւորեց համահայկական միասնական տեղեկատվական դաշտի և Սփյուռքի մասնագիտական ցանցերի ստեղծումը: Խոսելով Լրագրողների համահայկական համաժողովներից, ասաց, որ դրանք հրավիրվում են երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ: Նրա խոսքով՝ այս տարի համաժողովին մասնակցել է 140 լրագրող-խմբագիր, որից 92-ը՝ Սփյուռքից:

Մոսկվայի «Ժամ» պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր և հրատարակիչ Աննա Գիվարգիզյանը ներկայացնելով իր պարբերականը՝ ասաց, որ այն հրատարակվում է 2008-ից` 11500 տպաքանակով, եւ Սփյուռքով հրատարակվող ամենամեծ տպաքանակով լրատվամիջոցն է: «Ժամը» տարածվում է նաեւ եվրոպական 8 երկրներում:

spurq3

Գլխավոր խմբագիրը փաստեց, որ Մոսկվայի «Ժամ» պարբերականին բաժին են ընկել նույն խնդիրները, ինչ բոլոր անկախ տպագիր ԶԼՄ-ներին:

spyurq4

Արդեն 25 տարի Ժնեւի «Արձագանք» հանդեսի գլխավոր խմբագիրը հանդիսացող Մարալ Սիմսարը տեղեկացրեց, որ «Արձագանքը» 30 տարեկան է, աշխատում է կամավորական սկզբունքով, իրեն աջակցում են ընտանիքի անդամները: Նյութերը հիմնականում ֆրանսերեն են՝ նկատի ունենալով լսարանի ֆրանսախոս լինելը: Ունեն որոշ գովազդատուներ, բայց դրանից ուղղվող գումարով հանդեսի ծախսերը չեն փակվում: Տիկին Մարալը փաստեց, որ նաեւ մարդուժի պակաս ունեն: Նրա ձեւակերպմամբ, նաեւ դժվար է միայն ամսագրի ներկայացուցիչների ուժերով թուրքական եւ ադրբեջանական ավերիչ ապատեղեկատվության եւ հակահայկական քարոզչության դեմ պայքարելը:

Սիդնեյի հայկական հեռուստատեսության հիմնադիր Սարգիս Յեդելյանը պատմեց, որ հեռուստատեսությունը ստեղծել է 1994-ին: Նա ցավով փաստեց, որ դեցիմետրային ալիքն այս տարվա սկզբին պետության կողմից վաճառվել է: Ներկայումս գործում է «Արմենիա» կուսակցական շաբաթաթերթը, կան 2 ամենօրյա եւ մի քանի շաբաթօրյա վարժարաններ:

spyurq2

Հիմնադրի խոսքով, ավստրալահայերի թիվը 40000 է, սակայն ակտիվ համայնքային կյանքով է ապրում 3000-4000-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31