Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիք. «Եթե շրջակա տարածքների վերադարձման խնդիր կա, պետք է քննարկվի ԼՂ կարգավիճակի հարցը». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2016 15:28

«Խոսում ենք համապարփակ լուծման մասին: Դա բոլոր այն տարրերն են, որոնք պետք է լինեն բանակցային սեղանին: Չենք կարող ընտրել մի խնդիր եւ դա դիտարկել համատեքստից դուրս: Եթե շրջակա տարածքների վերադարձման խնդիր կա, անկեղծ քննարկում պետք է լինի ԼՂ կարգավիճակի մասին: Շիտակ պետք է խոսենք նաեւ փախստականների, ներքին տեղահանվածների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների առնչությամբ այսպիսի տեղեկություններ հայտնեց:

Նա նշեց, որ հիշատակված տարրերը հանդիսանում են հակամարտության համապարփակ լուծման բաղադրիչներ. «Կողմերից ոչ մեկ չի կարող ընտրել մեկ տարր: Սա փաթեթ է»:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին՝ Ջեյմս Ուորլիքն ասաց. «Ականատես եղանք իրական ողբերգության, որը շատ կյանքեր խլեց: Այն ցույց է տալիս, որ խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունը մեծ նշանակություն ունի: Շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, բայց անգամ մեկ զոհը չափից շատ է: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, եւ դա հիմք է այն բանակցությունների, որոնց ցանկանում ենք ձեռնամուխ լինել»:

Ուորլիքի ձեւակերպմամբ՝ բանակցային գործընթացում «կան տարաձայնություններ եւ որոշակի ոլորտներ, որոնք քննարկման կարիք ունեն, բայց երկու նախագահներն էլ համաձայն են առաջ ընթանալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31