Այս պահին Գյումրիում առատ ձյուն է տեղում․ այն արդեն հասցրել է թեթև շերտով ծածկել ծառերն ու գետինը։ Ու չնայած տեսարանը բավական գեղեցիկ է․ Շիրակի ձմեռը միշտ առանձնանում է իր խորհրդավորությամբ, սակայն գյումրեցիներից շատերը մտահոգված են։ Բանն այն է, որ պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված այս քաղաքի բնակիչները պատրաստ չեն ձմեռվան․ նրանից շատերը ի վիճակի չեն հոկտեմբեր ամսից սկսած վառելիք հայթայթել բետոնյա բնակարանները և թե առավել ևս ժանգոտված, քայքայված տնակները ջեռուցելու համար։
Էլ չենք խոսում այն մասին, որ Գյումրու երկրորդական փողոցները միանգամից անանցանելի են դառնում, ցեխակույտի վերածվում՝ մեծ տհաճություններ ստեղծելով բնակիչների համար․․․
Պատահական չէ, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխատակիցներից մեկը, պատուհանից տեսնելով տեղացող ձյունը, մտահոգ դեմքով ասաց․ «Սկսվեց դարդ ու ցավի եղանակը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜՜՜յ
ձյո՜ւն է գալիս
էս ինչ դաժան, դաժա՛ն ճակատագիր
իսկ հատկապէս մանկավարժի մը համար շատ առողջ հոգեվիճակ է սա… իրեն հանձնված երեխաները դպրոցական հոյակապ հիշատակներ ունենալու են, հաստատ
https://www.youtube.com/watch?v=3LyDhdJYKpM