Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) անդրադարձավ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներին եւ գոհունակություն հայտնեց, որ դրանց արդյունքում հնարավոր դարձավ «հրադադարի նկատմամբ հարգանքը վերականգնել»:
«Դեսպան Կասպրչիկի առաքելության հաղորդումների համաձայն՝ բռնությունների ծավալը նվազել է վերջին ամիսներին, իսկ շփման գծում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Կարծում եմ՝ սա այդ հանդիպումների արդյունքն է»:
Խոսելով դիտորդական առաքելության ընդլայնման պայմանավորվածության մասին՝ Ջեյմս Ուորլիքն ասաց. «Դեսպան Կասպրչիկի առաքելության ընդլայնումը կարեւոր է: Դա պետք է կյանքի կոչված լիներ, բայց մանրամասների հստակեցումը դեռևս ժամանակ է պահանջում: Կողմերից ոչ մեկը մյուսին չպետք է մեղադրի: Վստահ եմ՝ կգա այդ պահը եւ դեսպանի առաքելության ընդլայնումը կլինի կարեւոր քայլ»:
Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահը մանրամասնեց, որ «բյուջեի, դիտորդներ վարձելու հարցերը պետք է հստակեցվեն». «Վստահ եմ, որ դա հնարավոր կլինի անել: Դա մեր այցի նպատակներից մեկն է՝ այդ հարցի շուրջ քննարկումներ ունենալ նախագահների հետ: Հետաքննության մեխանիզմների հարցը եւս սեղանին է, համանախագահներն աջակցում են դրան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ