Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարգսյանը եւ Ալիեւը պատրաստ են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը». Ջեյմս Ուորլիք. (տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2016 15:04

«Վերջին տարիներին Քերրին խաղաղ կարգավորման հարցերով շատ մտահոգ է: Մենք՝ ԱՄՆ-ն, համանախագահների հետ միասին, պատրաստ ենք առաջ շարժվել բանակցային ճանապարհով եւ հավատացած ենք, որ կա ճանապարհ»,-այսօր «Արմենիա Մարիոթում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ)՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի տեսակետը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները պատրաստ չեն ԼՂՀ հակամարտության կարգավորմանը:

«Կան առաջարկներ, որոնք բանակցային սեղանին են եւ դրանք կարող ենք զարգացնել: Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք՝ նախագահների կողմից, որ հանձնառություն ստանձնեն առաջ շարժվել այս բանակցություններում»,-նկատեց Ջեյմս Ուորլիքը:

Նա ընդգծեց, որ համանախագահները միջնորդներ են եւ աջակցում են նախագահների միջեւ քննարկումների ծավալմանը. «Ակնկալում ենք, որ կողմերը կատարեն իրենց հանձնառությունները: Նախագահների կողմից բարի՝ քաղաքական կամք է պահանջվում: Վստահ եմ, որ երկու նախագահներն էլ պատրաստ են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերից ոչ մեկ չի պահանջում պատերազմ: Երկու նախագահներն էլ իրական հայրենասերներ են, հավատում են իրենց երկրին ու ժողովրդին, եւ, իմ կարծիքով, ամբողջովին պատրաստակամ են աշխատել համանախագահների հետ՝ քննության առնելու առաջ քաշվող առաջարկները»:

Ուորլիքը նաեւ նշեց, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետ նախանշված չէ, սակայն երբ նրանք պատրաստ լինեն դրան, համանախագահները կաջակցեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31