Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուսասանիտարական վերահսկողություն իրականացնող ազգային ծառայության կարողությունների հզորացումը կնպաստի արտահանվող գյուղմթերքի ծավալների մեծացմանը

Հոկտեմբեր 25,2016 14:33

Հոկտեմբերի 25, 2016 – ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Բուսասանիտարական հսկողություն իրականացնող ազգային ծառայությունների կարողությունների հզորացում Արևելյան Եվրոպայի չորս երկրներում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-26-ին Երևանում կայացավ «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ բուսասանիտարիայի մասնագետ տեսուչների կարողությունների հզորացում՝ ուղղված վնասակար օրգանիզմների նեղ մասնագիտական ուսումնասիրություններին» թեմայով ազգային համաժողով։ Համաժողովին մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը, ՊԳԿ-ի Պտղաբուծության և բույսերի պաշտպանության միջազգային փորձագետ Արթուր Շամիլովը և 20-ից ավել տեսուչներ Հայաստանի բոլոր մարզերից։

Գյուղատնտեսական արտադրանքն այլ երկրի շուկայում վաճառելու համար երկրները պետք է հետևեն անվտանգության խիստ չափանիշների։ Բուսասանիտարական վերահսկողությունը ստուգում է հիվանդությունների և վնասակար օրգանիզմների առկայությունը և առաջնորդվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից:

ՊԳԿ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային նոր ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բուսասանիտարական նորմերը և կատարվող աշխատանքները, մասնավորապես մշակաբույսերի պաշտպանության ոլորտում համապատասխանեցնել միջազգային նորմերին՝ զարգացնելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կարողությունները:

Աշխատաժողովի ընթացքում, որպես նախնական տեղեկատվություն, ներկայացվեց մինչև 2016թ-ին կատարված մոնիտորինգի արդյունքները և 2017 թ-ին կատարվելիք աշխատանքները։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել թիրախային հարցումներ, որոնց իրականացման ժամանակացույցը, մեթոդը և հաճախականությունը քննարկվեց աշխատաժողովի մասնակիցների հետ։

«Վերահսկողությունը ներկայումս համարվում է բույսերի պաշտպանության տեսանկյունից կարևորագույն միջոցառում, ինչն նպաստում է կենսաբազմազանությանը և շուկաների հասանելիությանը։ Այն տեխնիկական հիմք է հանդիսանում ներկրմանն առնչվող բուսասանիտարական պահանջների, վնասատուներից զերծ տարածքների և վնասատուների առկայությունը փաստելու և վերացնելու համար:», – նշում է Պտղաբուծության և բույսերի պաշտպանության միջազգային փորձագետ Արթուր Շամիլովը։

 

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31