Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

14-րդ վարչապետը նախորդների նկատմամբ ունի առավելություններ. Գառնիկ Վաղարշակյան

Հոկտեմբեր 25,2016 14:14

Պետական պաշտոնի առաջադրելու և նշանակելու ժամանակ էական նշանակություն ունի անձի անցած ճանապարհը, կրթական ցենզը, աշխատանքային փորձը և վերջապես ու ամենակարևորը մարդկային բնութագիրը:

Վերը հիշատակված ոչ ամբողջական չափորոշիչները առավել կարևորվում են, եթե անձը առաջադրվում է պետության կառավարման համար բարձրագույն պաշտոնում՝ նախագահ, ԱԺ-ի նախագահ, վարչապետ: Կառավարման փորձի առաջնահերթությունը անհրաժեշտություն է:

karen_karapetyan

Ահա այս տեսանկյունից արժե փորձել վերլուծել ՀՀ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի առավելությունները իր նախորդների նկատմամբ: Այսօր ստեղծված իրավիճակում հասարակության շարքային քաղաքացին հույսեր է կապում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նախորդ 13 վարչապետներից 2-ը հանգուցյալ են և այդ իսկ առումով ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելու:

Ինչ վերաբերվում է մնացած 11 վարչապետներին, ապա նրանց նկատմամբ կփորձեմ ներկայացնել իմ սուբյեկտիվ կարծիքը: Եվ այսպես.

Վազգեն Մանուկյան՝ վարչապետ է նշանակվել անցումային ամենից բարձ շրջանում, առանց կառավարման փորձի:

Գագիկ Հարությունյան՝ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ունեցել է կոմունիստական գաղափարախոսություն:

Խոսրով Հարությունյան՝ չի ունեցել կառավարման իր թիմը:

Հրանտ Բագրատյան՝ նախկինում չի ունեցել կառավարման փորձ:

Արմեն Սարգսյան՝ նմանապես չի ունեցել կառավարման փորձ:

Ռոբերտ Քոչարյան՝ կոմունիստական անցյալ առանց կառավարման փորձի:

Արմեն Դարբինյան՝ չթողեցին աշխատել:

Արամ Սարգսյան՝ վարչապետ է դարձել հանգամանքների բերումով:

Սերժ Սարգսյան՝ ծնվել է երջանիկ աստղի տակ:

Տիգրան Սարգսյան՝ ունեցած գիտելիքները չծառայեցին հասարակությանը և պետությանը:

Հովիկ Աբրահամյան՝ կենսագրությունում կան բաց էջեր:

Կարեն Կարապետյան՝ ունի կառավարման հարուստ փորձ և բարձր կրթական ցենզ: Այդ իսկ պատճառով հուսադրող է:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31