«Ո’չ պաշտոնական, ո’չ էլ ոչ պաշտոնական մակարդակով նման տեղեկատվություն մենք չունենք: Առաջին անգամ ենք լսում, առավոտյան կարդացել ենք եւ զարմացել»,-ի պատասխան Aravot.am-ի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ «Յուքոմ»-ը վաճառվել է, ասաց «Յուքոմ» ընկերության Մարքեթինգի եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Տիգրան Սաֆարյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում, հղում անելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներից անցել է նոր սեփականատիրոջ:
Ըստ թերթի տեղեկությունների, գործարքը դեռ պաշտոնապես չի արձանագրվել եւ դե յուրե չի ավարտվել: Ներկայումս ընթանում են փաթեթի փոխանցման տեխնիկական ընթացակարգերը, որը կարող է տեւել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:
Թերթը հիշեցնում է, որ երկու տարի առաջ «Յուքոմը» գնեց «Օրանժ-Արմենիա» ընկերությունը եւ իր ֆիքսված հեռախոսակապին ու ինտերնետային ծառայություններին ավելացրեց նաեւ բջջային կապը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ