«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Հր.Քոչար, Սունդուկյան, Ա.Ավետիսյան, Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Օրբելի փողոցների, Կիևյան փող.՝ իր նրբանցքներով, Բաղրամյան պող. 30-ից 66, Փափազյան փող. 1-ից 13, Վաղարշյան փող. 1-ից 16, Գյուլբենկյան փող. 1-ից 25, Բարբյուսի փող. 63, 65, 67 շենքերի և անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ