Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը մոտ էր բրոնզե մեդալին

Հոկտեմբեր 25,2016 13:18

Մալայզիայի Պենանգ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:

Պայքարը եզրափակեցին տղաների գերծանր քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը երկամարտի 340 (156+184) կգ արդյունքով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Սակայն հայ ծանրորդը կարող էր կանգնել պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, եթե հրում վարժության վերջին մոտեցումում կարողանար գլխավերեւում պահել 188 կգ ծանրաձողը: Նա երկամարտի արդյունքով ընդամենը 2 կիլոգրամ զիջեց բրոնզե մեդալը նվաճած Իրանի ներկայացուցիչ Ռոշանիին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31