Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և H&M-ը վաղ մանկության շրջանում երեխայի ուղեղի զարգացումը խթանելու նոր թվային ինտերակտիվ գործիք են ստեղծել

Հոկտեմբեր 25,2016 13:15

ՅՈՒՆԻ-ՖՈՐՄի նպատակն է տեսանելի կերպով ցույց տալ, թե ինչպես են խաղերն ու խաղալը նպաստում դրական իմացական զարգացմանը

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25-ը հոկտեմբերի 2016թ. – Այսօր հայտարարվեց նոր թվային գործիքի մեկնարկը, որը ինտերակտիվ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է երեխայի ուղեղը զարգանում վաղ մանկության շրջանում խաղերի և խաղալու արդյունքում: ՅՈՒՆԻ-ՖՈՐՄ անունը կրող ինտերակտիվ բաճկոնը ստեղծվել է H&M հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից վաղ մանկության զարգացումը խթանելու նպատակով:

ՅՈՒՆԻ-ՖՈՐՄը (www.theuniform.org) գործիք է, որը փորձում է նեյրո-գիտությունը տեսանելի կերպով ներկայացնել ծնողներին, ցույց տալ, թե ինչպես է երեխաների ուղեղը զարգանում վաղ մանկության շրջանում մինչև հինգ տարեկան: Այն նաև ընտանիքներին հուշում է, թե ինչ տեսակի նորարական խաղեր կարելի է խաղալ, որ համապատասխանեն երեխայի տարիքին և դրական կերպով ազդեն նրա ուղեղի զարգացման վրա:

Բաճկոնը ցուցադրում է տարբեր իմացական խաղեր, որոնք նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանը: Ընդգրկված խաղերը բաժանված են ըստ երեխայի տարիքային խմբերի և հիմնված են վաղ մանկության զարգացման թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների վրա:

«Վաղ մանկության տարիքը երեխայի ապագան սահմանելու հնարավորությունների պատուհան է հանդիսանում: ՅՈՒՆԻ-ՖՈՐՄը խորհրդանիշ է, որի միջոցով մենք ցանկանում ենք բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը այն փաստի շուրջ, որ երբ երեխաների ուղեղը համապատասխան խթան է ստանում վաղ մանկության հասակում, դա ազդում է դպրոցում նրանց առաջադիմության վրա: Այն նաև նպաստում է, որ երեխաները հասուն տարիքում ավելի բարձր վաստակեն և ավելի ամուր առողջություն ունենան, քան այն երեխաները, ովքեր այդ խթանի հնարավորությունը չեն ստանում վաղ տարիքում», հայտնեց H&M հիմնադրամի համաշխարհային ղեկավար Դիանա Ամինին:

«Երեխաները, ովքեր վաղ մանկության շրջանում ստանում են սեր, պատշաճ սնուցում և պաշտպանություն խթանիչ միջավայրում, դառնում են դիմակայուն, սովորում են ավելի արդյունավետ կերպով և հասուն տարիքում կարողանում են իրենց ներդրումն ունենալ ամուր, ապահով հասարակություն և տնտեսություն կերտելու գործում», ասաց ՅՈՒՆԻՍՖ-ի ՝ վաղ մանկության զարգացման գծով ղեկավար Փիա Բրիտոն: «Մենք հպարտ ենք ներկայացնելու այս ինտերակտիվ գործիքը, որը կնպաստի վաղ տարիքի երեխաների զարգացմանն անհրաժեշտ բազմաբովանդակ միջավայր ապահովելու հարցում»:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում հինգ տարեկանից ցածր ավելի քան 249 մլն երեխա թերի զարգացման ռիսկային գոտում են գտնվում ծայրահեղ աղքատության և թերսնուցման պատճառով:

Երեխայի կյանքի առաջին պահերը ԴՆԹ-ին հավասարազոր կերպով ազդում են նրա ուղեղի հետագա զարգացման ընթացքի վրա, քանի որ սա այն շրջանն է, երբ նյարդային միացումները գոյանում են բացառիկ 1,000-ը մեկ վարկյանում արագությամբ, որը ձևավորում է նրանց իմացական, սոցիալական և զգացմունքային զարգացումը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31