Բակերի համալիր բարեկարգման 2016 թվականի աշխատանքների համատեքստում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի ևս մեկ հանգստի գոտի: Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձևավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ. տեղադրվել են մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան:
Բակում ներկառուցվել է ցայտաղբյուր, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ: Տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Հանգստի գոտու կառուցապատման ողջ ընթացքում հաշվի են առնվել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն