«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է Ձկնկուլ անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր եւ Ալեքսանյանի կողմից առեւանգումներ, ահաբեկումներ եւ այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ եւ այդ քրգործով առանցքային վկա»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ ՀՔԾ-ն Իսրայելանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, «ինչը ՀՔԾ-ի եւ ընդհանրապես ՀՀ իրավապահ համակարգի՝ ծախու լինելու անհերքելի ապացույց է». «Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը եւ տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ Ազգային ժողով»:
Գալուստ Սահակյանն էլ նկատողություն արեց, որ Փաշինյանը ԱԺ կանոնակարգն է խախտում եւ թեմայի շրջանակներում չի խոսում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ