Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Որպես կանոն, կառավարության ծրագրերում ժամկետներ չեն նշվում». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 25,2016 12:18

«ՉԻ» զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

– Շուրջ 6 ամիս հետո կրկին կառավարության կազմում փոփոխություններ պետք է լինեն, քանի որ խորհրդարանական ընտրություններն են առաջիկայում, հաջողվելո՞ւ է արդյոք այդ կարճ ժամանակահատվածում իրագործել այն ծրագիրը, որը ներկայացվելու է հանրության դատին։

– Հարկ է նշել, որ որպես կանոն, կառավարության ծրագրերում ժամկետներ չեն նշվում, այս կառավարության ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ ոչ միայն նշվում են որոշակի խնդրի լուծման համար նախատեսված կոնկրետ գործողությունների շղթան, այլ նաեւ կոնկրետ ժամկետներ, այսինքն՝ այս կառավարության ծրագիրը կազմվել է այն բոլոր հանգամանքների հաշվառմամբ, թե մենք ինչ կկարողանանք իրագործել երեքամսյա, վեցամսյա ժամկետում եւ նաեւ՝ առավել ուշ ժամանակահատվածում։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31