Լրահոս
Օրվա լրահոսը

Պետբյուջեն 53 միլիարդով թերակատարվել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2016 12:05
byuje

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 6 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է ավելի քան 53 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչության նախօրեին հրապարակած տեղեկանքից։

Այսպես, ըստ ֆինանսների նախարարության՝ ինն ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 836 միլիարդ դրամ։ Մինչդեռ նշված ժամանակահատվածի համար պետական բյուջեով պլանավորված էր, որ եկամուտները պետք է կազմեին առնվազն 889 միլիարդ դրամ։

Ի դեպ, հարկ է նշել, որ ծախսերի գծով եւս պետական բյուջեն թերակատարվել է 6,2 տոկոսով։ Ինն ամիսներին պետական բյուջեով նախատեսված է եղել իրականացնել ավելի քան 991 միլիարդ դրամի ծախսեր, սակայն իրականացվել է 929,6 միլիարդի։

Պետական բյուջեի եկամուտների գծով թերակատարումների մի մասը բաժին է հասել արտաբյուջետային եկամուտներին, որոնք նախատեսվածից 26 տոկոսով պակաս են եղել եւ կազմել են ընդամենը 22,6 միլիարդ դրամ։

Ինչեւէ, հարկեր եւ տուրքերից պետական բյուջե մուտք եղած գումարներն ինն ամիսների արդյունքներով կազմել են 787.5 մլրդ դրամ։ Այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերից ավել է 0,1 տոկոսով, կամ այլ կերպ ասած՝ գրեթե նույնն է։

Սակայն ողջ խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա համար հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների ավելի մեծ ցուցանիշ է սահմանված եղել, քան անցած տարի։ Մասնավորապես, հարկեր եւ տուրքերից պետական բյուջեի եկամուտների թերակատարումը կազմել է 6,4 տոկոս, կամ նույնն է, թե 54 մլրդ դրամ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Աչքդ լույս,շնորհավորում եմ….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31