Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ամբողջ պետական հանձնաժողով կա, որի նպատակը այդ ցանկալի երեւույթի քոքը կտրելն է. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 25,2016 12:03

«Մենաշնորհը դա ցանկալի երեւույթ է պետության համար, դա բոլոր պետություններում է այդպես, բայց մենաշնորհը պետք է իրական լինի, ոչ թե այստեղ-այնտեղ մի բան անելով դարձնում են մենաշնորհներ», հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Փաստորեն Հայաստանի իշխանություններին պիտի դատի տալ, որովհետեւ մենաշնորհները պետության համար ցանկալի երեւույթ են, բայց որոշ անպատասխանատու պաշտոնյաներ պայքարում են այդ ցանկալի երեւույթների դեմ։ Ավելին՝ նույնիսկ մի ամբողջ պետական հանձնաժողով կա, որի նպատակը այդ ցանկալի երեւույթի քոքը կտրելն է։

Լավ է գոնե, որ Գալուստ Սահակյանը որոշակի վերապահում է անում՝ ասում է, որ մենաշնորհը պիտի իրական լինի։ Եվ ոչ թե կեղծ։ Թե չէ լինում է, գիտե՞ք, ասենք՝ ինչ-որ մեկը շաքարավազ ներկրելու կեղծ մենաշնորհ է ունենում, իսկ մարդիկ չեն հասկանում, որ նրա մենաշնորհը կեղծ է, եւ ուզած–չուզած՝ նրանից են շաքարավազ առնում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31