Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մարդն այն ժամանակ է անխոցելի, երբ ոչ մի բան չի ասում ու չի անում». Արտակ Դավթյան. «Իրատես»

Հոկտեմբեր 25,2016 11:55

Մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսելով մենաշնորհների, ապրանքների ներմուծման «թույլտվության» մասին, ասաց, որ բոլորը ազատ կարող են– ապրանքներ ներմուծել, իսկ եթե խնդիր առաջանա, թող իրեն զանգեն։ Սովորաբար «զանգերի» մեթոդն աշխատում է այն դեպքում, Երբ երկրում օրենքները չեն գործում, իսկ եթե նոր վարչապետը փորձում է դաշտը կարգավորել, զանգերով չէ, որ խնդիրներ պիտի լուծվեն։ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ Արտակ Դավթյանին այս առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք։

– Մենաշնորհի դեմ զանգերով հնարավո՞ր է պայքարել, պարոն Դավթյան։

– Մարդն այն ժամանակ է անխոցելի, երբ ոչ մի բան չի ասում ու չի անում, հակառակ դեպքում պետք է ամենատարբեր հարձակումների պատրաստ լինի։ Իհարկե, եթե հստակ մեխանիզմներն աշխատում են, կարիք էլ չէր լինի այդ հարցին անդրադառնալ։ Բայց մեր իրողությունները պետք է հաշվի առնել և հասկանալ, որ, այո, պետք է նաև զանգահարել՝ նպաստելով սպասումների իրականացմանը։ Վարչապետը բավականին հասանելի է, և քաղաքացին կարող է իրեն հուզող նման հարցով դիմել նրան։

– Հնարավո՞ր է, որ աշխատի նախկին մեթոդը՝ մեկի զանգը բավարարվի, մյուսինը՝ ոչ։

– Ցանկացած օրենք որոշակի իրականության ու ձևավորված մշակույթի մեջ է գործում։ Ընտրված այս ձևով փորձ է արվում ձևավորել դրական մշակույթ, երբ քաղաքացին իրեն ևս պատասխանատու կզգա նման երևույթների բացահայտման հարցում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31