«Մաեստրոն» բավականին անբռնազբոսիկ է իր արտահայտություններում եւ երբեմն իրեն անգամ թույլ է տալիս սեփական երազանքները ձեւակերպել որպես ողջ ժողովրդի երազանք։ Երեկ, օրինակ, արձագանքելով հարցին՝ արդյոք Կ. Կարապետյանը ժողովրդի երազած վարչապետն է, Գալուստ Սահակյանն ասել է. «Մեր ժողովուրդը չի երազում ԱԺ նախագահներ, վարչապետներ ունենալու մասին, ժողովուրդը ընդամենը ուզում է կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել, այ, սրա մասին է մեր ժողովրդի երազանքը»։
Փաստորեն, Գ. Սահակյանի ընկալմամբ՝ մեր ժողովուրդը ընդամենը կուշտ լինելու մասին է երազում։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե ցանկանում, ոչ թե ձգտում, այլ հենց՝ երազում։
Ավելի ողբերգական հայտարարություն ՀՀ-ի որեւէ պաշտոնյա մինչ օրս չէր արել։ Ավելի ինքնանվաստացնող եւ ինքնաոչնչացնող արձանագրում ՀՀԿ-ի համար դժվար էր պատկերացնել։ Այդ ինչ օրն եք հասցրել ժողովրդին, որ կուշտ լինելը նրա համար դարձել է երազանք, եւ հիմա էլ էդպես հանգիստ կանգնում, կամերաների առջեւ ասում եք։
Բայց պետք է հիասթափեցնենք իր երազանքները ուտելով չափող եւ ուտելու մասին ձեւակերպողներին. մեր ժողովրդի երազանքները շատ վեհ են ու բարձր:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Չհասկացանք՝ Էս մարդը իրավունք չունի՞ կյանքում մի անգամ ճիշտ բան ասի…Ինչ եք հուշտ անում:Ապրես Գալուստ ջան,բայց իմացի ,Տերը սա չի համարելու մեղքերի թողություն: Պատասխան եք տալու…