Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանո՞ւմ եք, բոլորն առանց օրենք աշխատում են. էս ա ցավը էս երկրի». Վահագն Մախսուդյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 25,2016 11:08

Հատված ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցազրույցից:

– Կարեն Կարապետյանը վերջին հարցազրույցում վստահեցրել է, որ ցանկացած ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել, որ մոնոպոլիաներ չեն լինելու եւ այլն։ Ինչպե՞ս եք գնահատում, եւ ի՞նչ պիտի անեն բիզնես միջավայրը բարելավելու համար։

– Փող պիտի լինի, որ գնաս ներկրես, մենք մեր եղածով սնանկացած վիճակում ենք։ Ես ձեռնարկություն ունեմ, որ հաաազիվ հարկերն է տալիս։

Իսկ թե ինչ պիտի անի, պիտի օրենքի տարրը պահվի։ Օրինակ՝ եթե տաքսի է, ուրեմն պիտի հարկը մուծի՝ գնա աշխատի։ Ամբողջ երկիրն առանց հարկի տաքսի է, ես հարկ եմ տալիս, մյուսը չի տալիս։ Էդ ո՞նց կլինի։

Գյուղերում առանձնապես մարդ չի մնացել, եթե մնացել են, դրա համար ձեն չեն հանում, ասում են՝ թող աշխատեն, մենակ չհելնեն աղմկեն, հասկանո՞ւմ եք, բոլորն առանց օրենք աշխատում են. էս ա ցավը էս երկրի։ Եթե օրենքը բոլորի համար գործի, շատ լավ կլինի, բայց, փաստորեն, չկա օրենքը։

Հիմա ես տրանսպորտային կազմակերպություն ունեմ, մեր տեղը գիտեն հարկայինում, էն մյուսի տեղն էլ չգիտեն, բայց նա աշխատանք է կատարում՝ առանց հարկեր տալու, ես հո չե՞մ ընկնի ասեմ, իրենք պետք է բոլորին բերեն հարկային դաշտ, որ մենք մի կերպ ծերը ծերին չհասցնենք; Հենա՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի նախարարությանը՝ էս ոլորտը կարգավորեն, բայց տեղից չեն շարժվել։

Հիմա տեսնենք, կգան հարցնեն՝ էս գյուղում ինչի՞ ավտոբուս չկա, փափախ տաքսիները հելնում են, ավտոբուսից էժան փոխադրում, որովհետեւ հարկ չեն տալիս։ Չգիտեմ վերջը ոնց կլինի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31