Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն Հայաստանում…

Հոկտեմբեր 25,2016 10:15

Վերջերս մի տեղ կարդացի` ամենադժվար բանը Լոս Անջելեսի հայության շրջանում Հայաստանի մասին որեւէ լավ բան ասելն է: Բնական է, այնտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել վերջին 25 տարում. այդ մարդկանց հոգեկան վերքերն ու նեղվածությունն իրենց արտահայտությունն են գտնում աշխարհընկալման մեջ: Մի մասն այդ ընթացքում խորապես անտարբեր է դարձել հայրենիքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ (ինչն ամենավատն է), իսկ նրանք, ովքեր անտարբեր չեն, խիստ բացասաբար են տրամադրված ոչ միայն իշխանության, այլեւ երկրի հանդեպ: Վիրտուալ տարածքներում Հայաստանից գնացածների տրամադրություններն, իմ կարծիքով, գերիշխում են:

Այդ մտածողությունը, որը տարածված է, բնականաբար, ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ բազմաթիվ այլ հայաշատ վայրերում, նաեւ Հայաստանում, ունի հետաքրքիր դրսեւորումներ, որի պայմանական անունը կարելի է դնել՝ «միայն Հայաստանում»: Գովազդային տեքստերում նման դարձվածքներն ունեն խիստ ընդգծված դրական երանգ, իսկ «աբիժնիկական» տեքստերում՝ խիստ բացասական:

Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»: Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում: Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»: Տեղեկացնեմ, որ այլ երկրների փողոցներում նույնպես մարդիկ իրար դանակահարում են, իրար վրա կրակում են, հարձակվում են ոստիկանական բաժանմունքների վրա, թալանում են խանութներ եւ բանկոմատներ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանն այս առումով միակն է ու անկրկնելին, ապա չարաչար սխալվում է: Իհարկե, ցանկալի է, որ աշխարհի ոչ մի փողոցում հանցագործություններ չկատարվեն, բայց դա, ինձ թվում է, ուտոպիա է: Համենայնդեպս, ասեմ, որ ամբողջ աշխարհում լինում են երկրաշարժեր, ջրհեղեղներ, ցունամիներ եւ փոթորիկներ: Աշխարհի շատ վայրերում ձմռանը ձյուն է գալիս: Լոս Անջելեսում, որքան գիտեմ, չի գալիս:

…Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը Հայաստանի ներկայիս վիճակի մասին «Մեդիամաքսին» հարցազրույց էր տվել, որում անկեղծորեն իր մտահոգություններն էր հայտնել: Վարդանյանի կարծիքով՝ այն քաղաքական եւ տնտեսական մոդելը, որով ապրում է մեր երկիրը, իրեն սպառել է: Կարելի է համաձայնել եւ չհամաձայնել այդ գնահատականի հետ, բայց հիմնական քննադատությունը, որը Ռուբեն Վարդանյանի հոդվածի հանդեպ ներկայացվում է վիրտուալ տարածքում, մոտավորապես հետեւյալն է՝ ինչո՞ւ դրանում չկան հայհոյանքներ իշխանությունների հասցեին:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    …ինչո՞ւ դրանում չկան հայհոյանքներ իշխանությունների հասցեին…
    Իշխանություն ունենք?Զարմանալի է,չէի նկատել:

  2. gib.gibindus says:

    Մոտ 10 մլն հայ ապրում է արտերկրում`սփյուռք է, 2 մլն հայ ապրում է Հայաստանում`Հայրենիք է: Հրանուշին նշանակել սփյուռքի նախարար, դա պարզապես տխմարություն չի, դա նպատակային հանցագործություն է: Փիլիսոփայել անճամպրուկ կնոջ հետ, կամ փողոցում ծեծվածի հետ` ամենահեշտն է: Որպեսզի Սփյուռքի մոտեցումները կամ եթե ուզում եք`կայնքի մոդելը փոխվի, պեք է աշխատանք տանել: Առաջին հերթի Հրանուշի փոխարեն բերել մարդու, ով ասելիք ու առաջարկ ունի հայության համար սկզբունքային այս հարցում:

  3. Garnik says:

    Պ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ՈՐ ՁԵՐ ՎԵՐԼՈՒԾՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎԵՐ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 90% ԻՑ ԱՎԵԼԻՆ ՀԱՅ Է ԻՆՉԸ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ Է ՉՀԱՇՎԱԾ ԷՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՈՐ ԱՌԻԹԸ ԲԱՑ ՉԵՆՔ ԹՈՂՆՈՒՄ ԱՇԽԱՐՈՎ ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՐ ՄԵԶ ՑԵՂԱՍՊԱՆԵԼ ԷՆ….
    ՖԵՍԲՈՒԿՈՒՄ ՉԳԻՏԵՄ ԽԻ ԲՈԼՈՐԸ ԽՈՐԱՑԵԼ ԵՆ ԻՐԱՆՑ ԿՈՐՑՐ

  4. Seyran says:

    Սփյուռքում ՀՀ-ի նկատմամ անտարբեր են նրանք,որոնք կայացել են,իսկ ովքեր այնտեղ էլ չեն կարողանում նորմալ ապրել,մեղադրում են ՀՀ-ի իշխանություններին;Սա մի կողմից:Մլուս կողմից էլ մարդկանց մեծ մասը մեր մասին կարծիք է կազմում ,,Հրապարակ,,,ՀԺ,,.Ժամանակ,,և մի շարք այլ պարբերականներից,որոնք սև ակնոցներ դրած փնովում են ամեն ինչ,նույնիսկ իբր սպասվող այնպիսի գործողությունների համար,որոնք չգիտենք տեղի ունենալու են այնպես?,ինչպես իրենք են երևակայում…:Այնպիսի տպավորություն է ստեղծվել,որ մարդկանց մի մասը ցանկանում է ,,այս երկիրը,,փլվի,որպեսզի իրենք էլ միգրանտի կարգավիճակով հայտնվեն եվրոպաներում կամ ամերիկաներում և նրանց հաշվին մի քանի տարի առանց աշխատելու ,,ապրեն,,:Կոչ եմ անում,այստեղ մնացածներին հանգիստ թողեք,մեր հոգիներն էլ միք պղտորի,և կամա թե ակամա միք նպաստի երկրի դատարկմանը:

  5. Garnik says:

    ՃԱՄՐՈՒԿՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎՐԱ….ԻՆՉԸ ՈՒՂՂԱԿԻ ԳՐՎԱԾ ԷՐ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ….

  6. Քրիստափոր says:

    Մարդը դիմանում է սովին, ծարավին, ցրտին, տաքին, անազատությանը ….., միայն չի դիմանում անարդարությանը, որի պակասը Հայաստանում մինչև վերջերս չկար, հիմա մի քիչ կպակասի, մինչև 2017թ. ընտրությունները:

  7. Հ.Շ. says:

    սակայն այլ երկիրներում եւս այդ նոյն հակումը կա, վատ երեւոյթի մը նկատմամբ, բացականչելու՝ վայ, միայն ա՛յս երկրում այսպէս է

    ուրեմն, այս մէկն ալ իւրահատուկ չէ մեր Հայաստանին…

  8. Gohar says:

    Պ-ն Աբրահամյան , չեմ կասկածում ձեր իմացությանը, այն , որ ազգերի խառնարան Նյու Յորքում ( 8.406 միլիոն (2013) ) ամեն օր չէ՛, որ սպանություններ են արձանագրվում , ի տարբերություն 2՞՞՞ Միլիոն ազգաբնակչություն ունեցող Հայաստանի ՝ ամեն օր։ Ձեր համեմատական արդարացումը ինչ որ տեղում այն չէ։ Իսկ եթե կրկնենք տրաֆարետ դարձած ” ․․․մենք առաջին Քրիստոնյա ազգն ենք”, ” դեհ մենք ուրի՛շ ենք”, ” քիչ ենք բայց հա՛յ ենք” ․․․ Հիմնականում հայերով բնակեցված մեր փոքրիկ երկրում այսքան սպանություններն մի քիչ շա՛տ են , էլի։

  9. Գալուստ Ենոքյան says:

    Ցավոք լավ տեղյակ չեմ թե հիմա ինչ կա կամ ինչ չկա Հայաստանում, որ աշխարհում չկա, բայց մի բանում համոզված եմ , որ Հայաստանի քաղաքացիները շատ հպարտ են , որ Հայաստանի արդարացի ընտրությունների պայմաններում, մենք հայաստանում ունենք շմայսի, թոխմախի մհերի նման ինտելեկտուալ պատգամավորներ, որոնց նման ը ոչ միայն Մոզամբիկում, այլ ողջ մոլորակի վրա չկա…դրանում հաստատ համոզված եմ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31