Իջեւան փողոցի Մետաղագործների փողոցի մայթերը սալիկապատվում են: Դա Տավուշի մարզկենտրոնի բնակիչների, հատկապես՝ Մետաղագործների փողոցում բնակվողների տարիների ցանկությունն էր:
Սալիկապատվում է Վասիլյան, Արցախյան եւ Մետաղագործների փողոցների խաչմերուկից մինչեւ Մետաղագործների փողոցի բազմաբնակարան շենքեր, «Հայաստանի էլցանցեր» ընկերության Տավուշի մարզային գրասենյակ տանող ճանապարհը: Ընդհանուր առմամբ պետք է սալիկապատվի 700 քառակուսի մետր տարածք, գործի կեսն արդեն արված է:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե Մետաղագործների փողոցի ասֆալտապատումը ե՞րբ կկատարվի: Նա ասաց, որ Իջեւան համայնքի միջոցներով այս տարի այդ փողոցը կասֆալտապատվի, ասֆալտապատման աշխատանքների մրցույթի հայտարարությունն արդեն տրվել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ