«Sputnik Armenia» մամուլի կենտրոնի՝ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Արարատ» հոկեյի ակումբի ղեկավարության եւ խաղացողների հետ կազմակերպած մուլտիմեդիոն ասուլիսում, հայկական ակումբի տնօրեն Ռուբեն Ստեփանյանը (նկարում) նշելով, որ իրենք շատ կցանկանային կազմել Հայաստանի հոկեյի ապագա հավաքականի կորիզը, նշեց, որ աշխարհի առաջնությունում հանդես գալու համար որոշ պարտադիր գործընթացներ պետք է անցնել, որոնցից է հոկեյիստների Հայաստանի անձնագիր ստանալը:
«Մեր հոկեյիստները Բելառուսի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են: Հայաստանի հավաքական ստեղծելու համար գոյություն ունի պարտադիր տրանսֆերի համակարգ: Հայաստանը պետք է քաղաքացիություն շնորհի եւ փաստաթղթերը ուղարկի Շվեյցարիա: Ցավոք, նախորդ ֆեդերացիան Համահայկական խաղերից հետո այդ պահը չօգտագործեց: Ժամանակն անցնում է, տղաները մեծանում են: Ունենալով երկքաղաքացիություն՝ նրանք կարող են Հայաստանը ներկայացնել աշխարհի առաջնությունում:
Ես ժամանակին այս հարցով խոսել եմ Յուրի Վարդանյանի հետ, երբ նախարարն էր: Բայց նա ասաց՝ զգույշ լինենք, քանի որ Հայաստանի բանակում ծառայելու հարց է լինելու եւ որ լուծումը պետք է կառավարությունը տա: Մոտ մեկուկես տարի առաջ, կարծես, տարկետման խնդիրը լուծվել էր՝ նրանց բանակ չէին զորակոչելու: Բայց, կարծում եմ, կհասկանաք, տղաներից շատերի ծնողներն անհանգստանում են, քանի որ պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվում», – ասաց Ռուբեն Ստեփանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երկար որոնումնորից հետո գտա Արարատ, Երևան հօկեյի թօմը՝ Բելառուսի բաց առաջնության բարձրագույն խմբում։ Սա իրականում Բելառուսի ամենացածր լիգան է։ Կոնտինենտալ Լիգայում լավագույն (Մինսկի Դինամո) թիմն է խաղում Ռուսաստանի և այլ երկրների լավագույնների հետ, հետո Էքստրալիգան է, և, վերջապես՝ Բարձրագույն լիգան։