Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրեցի փաստաբանի անեկդոտը՝ հայ ոստիկանների մասին

Հոկտեմբեր 24,2016 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր գյումրեցի փաստաբանները մամուլի ասուլիս էին հրավիրել՝ իրենց մտահոգությունները հայտնելով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի, այն է՝ ոստիկանության կամ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը, կիրառման շուրջ։

Ըստ նրանց, ոստիկանության ներկայացուցիչներն այս հոդվածով սկսել են սադրել հանցագործություններ, ու միշտ ստացվում է այնպես, որ ոստիկանների հետ կոնֆլիկտի ժամանակ, եթե անգամ մարմնական վնասվածքներ են ստանում թե ոստիկանները, թե քաղաքացիները, միևնույնն է ՝ ոստիկանները տուժող են ճանաչվում, քաղաքացիները՝ մեղադրյալ։

Փաստաբաններից Հայկ Հարությունյանն իր ասելիքն այս թեմայի շուրջ ներկայացրեց ոստիկանների մասին մի անկեդոտ պատմելով։ «Մրցույթ են կազմակերպում տարբեր երկրների ոստիկանության միջև, թե ո՞ր երկրի ոստիկանությունը շուտ կարող է գործ բացահայտել, ուրեմն անտառի մեջ նապաստակին բաց են թողնում, ասում են՝ տեսնենք ո՞ր երկրի ոստիկանությունը շուտ կգտնի։ Մեկ օր ու կես է տևում, որ ամերիկացիք գտնեն իրենց տեխնիկայով, հատուկ միջոցներով։ Անգլիացիք իրենց շների միջոցով, հատուկ փորձով կարողանում են գտնել մեկ օրում։ Հայերը ուղարկում են երկու տեսուչ, իրենց ցմփոր տեսուչներից, հայ ոստիկանները մտնում են անտառ, երկու ժամ հետո տուրուդմփոցի ձայն է գալիս, մեկ էլ ձեռնաշղթաները գցած՝ արջին բերում են դուրս։ Արջը գալիս է, մոտենում է դատավորին, ասում է՝ որտե՞ղ պետք է ստորագրեմ, նապաստակը ե՛ս եմ․․․Հիմա արջի կարգավիճակում հայտնվել ենք մենք, ստորագրում ենք ու որպես նապաստակ էլ՝ դատվում ենք »,-ասաց փաստաբանը։

Լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31